Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Անհրաժեշտ է արագացնել ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները

Ազատ տեղաշարժի հարցում Հայաստան-ԵՄ համագործակցության անհրաժեշտության, մասնավորապես` այցագրային ռեժիմի մեղմացման խնդրի մասին, բազմիցս է նշվել: Այդ խնդիրը հիշատակվել է դեռևս 2006թ. Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների պլանում: Ասոցիացիայի պայմանագրի վերաբերյալ բանակցությունները սկսվեցին 2010թ. հուլիսին: ԵՄ նախարարների խորհուրդը նաև առաջարկել է սկսել բանակցությունները ապօրինի ներգաղթողների վերադարձի (ռեադմիսիայի) մասին: Մինչ օրս, Հայաստանը նման պայմանագրեր կնքել է ԵՄ անդամ մոտ 10 երկրների հետ, սակայն այցագրային ռեժիմի մեղմացման համար անհրաժեշտ է նաև ԵՄ-ի հետ նմանատիպ միասնական պայմանագիր կնքել: ԵՄ-ի պահանջով պետք է նաև ներդրվեն բիոմետրիկ, կեղծիքից առավել պաշտպանված անձնագրեր, ինչպես նաև լուծվեն սահմանների և տվյալների անվտանգության հետ կապված մի շարք հարցեր:

Նշենք, որ նախկինում նախատեսված է եղել բիոմետրիկ անձնագրերի թողարկումը սկսել 2011թ. գարնանը: Սակայն Հայաստանի կառավարությունն ուշացրեց անձնագրերի տպագրության համար մրցույթի հայտարարումը: 2010թ. դեկտեմբերի 17-ին Անձնագրերի և վիզաների վարչության պետ Ն.Մուրադխանյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ բիոմետրիկ անձնագրեր կտրվեն սկսած 2011թ. սեպտեմբերից: Բացի այդ, նշվել է, որ դրանից հետո էլ հնարավոր կլինի ստանալ ներկայումս օգտագործվող նմուշի անձնագրեր` ըստ քաղաքացու ընտրության: Նման մոտեցումը հավանաբար պայմանավորված է բիոմետրիկ անձնագրերի բարձր արժեքով: Սակայն բացառապես բիոմետրիկ անձնագրերի օգտագործմանն անցնելու ուշացմամբ կուշանա նաև այցագրային ռեժիմի պարզեցումը: Բացի այդ, հին նմուշի անձնագրերի հետագա թողարկման նպատակահարմարությունը հավանաբար դիտարկվում է նաև այն տեսանկյունից, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը ճանապարհորդում է միայն դեպի Ռուսաստան: Բայց պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանն ինքն էլ է բանակցում ԵՄ-ի հետ` այցագրային ռեժիմի պարզեցման նպատակով, և ԵՄ-ի կողմից ներկայացվող պահանջներից մեկը կրկին բացառապես բիոմետրիկ անձնագրերի կիրառմանն անցնելն է: Հետևաբար, կարող ենք կանգնել փաստի առաջ, եթե Ռուսաստանն ինքը կորոշի օտարերկրացիներից պահանջել բիոմետրիկ անձնագրեր. ընդ որում, ի տարբերություն ԵՄ-ի, Ռուսաստանը կարող է վաղորոք չզգուշացնել դրա մասին:

Սահմանների և տվյալների անվտանգության հետ կապված կարելի է նշել, որ Հայաստանը լրացուցիչ խնդիրներ կունենա, քանի որ ոչ միայն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններն են վերահսկվում ռուսական սահմանապահ զորքերի կողմից, այլև ռուս սահմանապահները վերահսկում են հայ գործընկերների աշխատանքը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Հատկապես նուրբ է տվյալների և անձնական կյանքի գաղտնիքի պահպանության խնդիրը, քանի որ ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին են փոխանցում ՀՀ մուտքի արտոնագրի համար դիմող օտարերկրացիների անձնական տվյալները: Բավական է հիշել, որ ռուս-վրացական պատերազմի ընթացքում Երևան ժամանած լեհ լրագրողներին մուտքի արտոնագրեր չեն տրամադրվել, և նրանք ստիպված եղան վերադառնալ Վարշավա: Երկրի սահմանների նկատմամբ բացառիկ վերահսկողություն հաստատել և տվյալների պատշաճ պահպանություն ապահովել չկամեցող կառավարությունը հազիվ թե հաջողության հասնի այցագրային ռեժիմի պարզեցման հարցում` խելամիտ ժամկետի ընթացքում:

Եթե իրավիճակը համեմատենք Վրաստանի հետ, կարելի է արձանագրել, որ 2010թ. ամռանը Վրաստանում սկսեցին բիոմետրիկ անձնագրեր թողարկել, այցագրային ռեժիմի պարզեցման վերաբերյալ ԵՄ-Վրաստան պայմանագիրը ստորագրվել է 2010թ. հունիսի 17-ին, իսկ նոյեմբերի 22-ին ստորագրվեց նաև ռեադմիսիայի վերաբերյալ պայմանագիրը: Վերջինիս կապակցությամբ ԵՄ-ի ընդլայնման հարցերով կոմիսար Շ.Ֆյուլեն հայտարարեց, որ ռեադմիսիայի պայմանագրի վավերացումը թույլ կտա Վրաստանի քաղաքացիներին պարզեցված եղանակով այցագրեր ստանալ, մասնավորապես վճարելով 35 եվրո` ներկայիս 60 փոխարեն: Բացի այդ, վերջերս ԵՄ-ի և Վրաստանի միջև կնքվել է ընդհանուր օդային տարածքի վերաբերյալ պայմանագիր, որը թույլ կտա եվրոպական ավիաընկերությունների զեղչերով չվերթներ կազմակերպել դեպի Վրաստան: Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ Վրաստանի կառավարությունն իրական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի ու առհասարակ Արևմուտքի հետ մերձեցման նպատակով, այլ ոչ թե ինքնանպատակ բախում ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի դռները` ինչպես Հայաստանում շատերին թվում է:

Կան նաև այլ խնդիրներ` բացի այցագրային ռեժիմի պարզեցումից, որոնց լուծման նկատմամբ Հայաստանի իշխանությունները հետևողական չեն, իսկ դրա պատճառով տուժում են երկրի քաղաքացիները: Այսպես, Հայաստանի քաղաքացիները դեռևս հաճախակի ստիպված են լինում այցագրերի համար դիմել Թբիլիսիում կամ Մոսկվայում գտնվող հյուպատոսություններ, ինչի պատճառով մեծ ծախսերի անհրաժեշտության առջև են կանգնում: Մինչդեռ ԵՄ-ի այցագրերի վերաբերյալ օրենսգրքում, որն ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 5-ին, նշված է, որ անդամ պետությունները, որոնք չունեն հյուպատոսություն որևէ երկրում, պետք է Շենգենյան համաձայնագրի անդամներից որևէ մեկին լիազորեն այցագրեր տրամադրել իրենց փոխարեն: Հայաստանի կառավարությունն անընդունակ է գտնվում արդյունավետ բանակցություններ վարել անգամ այս զուտ տեխնիկական խնդրի լուծման նպատակով: Նշենք, որ ԵՄ-ի հետ մերձեցմանը կնպաստեր նաև Հայաստանի կողմից միակողմանի կարգով որոշ բարեփոխումների իրականացումը. այսպես, կարելի է ԵՄ-ի քաղաքացիներին թույլ տալ Հայաստան այցելել առանց մուտքի այցագրի: Այս և որոշ այլ բարեփոխումներ իրականացնելու համար միջոցներ չեն պահանջվում. բավական է դրսևորել տարրական քաղաքական կամք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում