ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պահանջել է Սիրիայի իշխանություններից անհապաղ դադարեցնել կրակը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությամբ առաջարկվող դրույթները:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հստակ և աներկբա պահանջել է դադրեցնել ցանկացած տեսակի բռնություն և մարդու իրավունքների խախտում»,- ասել է գլխավոր քարտուղարը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Նա հիշեցրել է, որ այդ հայտարարությունը նախատեսում է քաղաքական երկխոսություն սկսել Սիրիայի հակամարտող ուժերի միջև և թույլ տալ մարդասիրական կազմակերպություններին մուտք գործել այդ երկիր:








































