Մաշտոցի պուրակի «պաշտպանության» 41-րդ օրը «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները կշարունակեն պայքարը կրպակների ապամոնտաժման համար:
Ժամը 11:00-19:00-ին «Մաշտոցի պուրակի պայքարի խրոնոլոգիա» ֆոտոցուցահանդեսը կշարունակվի: Ներկայացված է երիտասարդ ակտիվիստների 40-օրյա պայքարը:
Կեսօրին` 13:00-15:00-ը, կշարունակվեն այգու բարեկարգման և մաքրման աշխատանքներ:
Ժամը 15:00-19:00-ը կլինեն նարդու և շախմատի մրցույթներ:
Ժամը 17:00-ից կսկսվեն ավանդույթ դարձած քաղաքացիական ամբիոնները: Հանդես կգա «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնությունը, այնուհետև արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը կխոսի քաղաքակրթության և բարբարոսության շուրջ:
Ժամը 18:00-19:00-ը կլինի համերգ` Մարիետտա Բադալյան:
Հիշեցնենք, որ պուրակում շարունակում է գործել դրամահավաքը` ի պաշտպանություն այգու: Երեք օրվա դրամահավաքի արդյունքում հավաքվել է մոտ 100.000 դրամ:











































