Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Բնապահպանության նախարարությունը կպարզի Սոթքի ոսկու հանքավայրի ջարդիչ-տեսակավորող համալիրի օրինականությունը

Բնապահպանության նախարարությունը կպարզի Սոթքի ոսկու հանքավայրի ջարդիչ-տեսակավորող համալիրի օրինականությունը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը:

Նա նշեց, որ օրերս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել, և համապատասխան հանձնարարականներ են տրվել` առաջիկա օրերին հանքավայր այցելելու համար: «Հասարակական կազմակերպությունները դիմել են այս խնդրով վարչապետին: Վարչապետը հանձնարարական է տվել, ստեղծվել է հանձնաժողով, և աշխատանքներ պետք է կատարվեն` տեղում հարցն ուսումնասիրելու. պետք է որոշվի, թե որ օրենքն է խախտվել»,- մանրամասնեց Վիգեն Ավետիսյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ից Կարինե Մովսիսյանն ասաց, որ շատ վաղօրոք եղել է ֆաբրիկայի նախագիծը, որը ներկայացվել է ՊՈԱԿ, և որին տրվել բացասական եզրակացություն: Ըստ նրա` ջարդիչ սարքերի հետ կապված ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել փորձաքննության: «Օրենքը նախատեսում է համապատասխան փաստաթղթերի դեպքում անցկացնել բնապահպանական փորձաքննություն, և գործունեությունն իրականացնել միայն դրական փորձաքննության եզրակացության առկայության դեպքում: Եթե իրենք չեն ներկայացրել, մենք ոչինչ չենք կարող անել»,- մեկնաբանեց Կ. Մովսիսյանը:

Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` արդեն բավական ուշ է` նոր փորձաքննություն իրականացնելու համար, քանի որ ջարդիչ սարքը շահագործվել է դեռևս անցյալ տարվանից: «Շահագործման վերաբերյալ բողոքով դիմել ենք գլխավոր դատախազին, դեռևս պատասխան չենք ստացել»,- ասաց Հ. Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրում ջարդող- տեսակավորող համալիրն աշխատում է դեռևս 2011թ. մայիսից` առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության: Բնապահպանների պնդմամբ` այն խախտում է Սևանի ավազանի էկոմիջավայրը, որը մեծ արժեք է Հայաստանի բնաշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում