«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով համամասնական ցուցակի շուրջ «Ազատ դեմոկրտաներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև թնջուկը երեկ ուշ գիշեր լուծում է ստացել: Համամասնական ցուցակում «Ժառանգություն» կուսակցութան առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներմուծած, այսպես կոչված, հանրային սեկտորի որոշ ներկայացուցիչների ոչ մի բացատրության չենթարկվող ներկայությունը մի քանի վայրկյանում ի չիք դարձրեց ամիսներ ի վեր «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև ամիսներ շարունակ տևած բանակցությունները:
Այս պահի դրությամբ, գրեթե բացառված է, որ «Ժառանգություն» կուսակցության ցուցակը նախկին տեսքով ներկայացվի ԿԸՀ-ին: Ստեղծված իրավիճակում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի բացառում ընտրություններում առանձին մասնակցելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրումների՝ օրենքով սահմանված ժամկետը:









































