BBC-ի հաղորդմամբ` քիչ առաջ ֆրանսիական ոստիկանությունը փորձել է հարձակում գործել «թուլուզյան» ահաբեկչի բնակարանի վրա, որն արդեն մոտ 24 ժամ է` արգելափակված է:Այն բանից հետո, երբ երկու ոստիկան վիրավորվել են, որոշում է կայացվել դադարեցնել գրոհը:
Լրագրողները պատմում են, որ մի քանի ժամ շարունակ ոստիկանները փորձել են կոտրել ահաբեկչի կամքը` ձայնային ռումբեր պայթեցնելով նրա բնակարանի մոտ, սակայն դա որևէ արդյունք չի տվել: Այն շենքի կողմից, որտեղ թաքնվում է Ալժիրի ծագում ունեցող ենթադրյալ հանցագործը, պարբերաբար լսվում են կրակոցի ձայներ:
Երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք փորձում են հոգեպես ճնշել ահաբեկչին: Շատերն ասում են, որ սա կարող է վկայել այն մասին, որ ահաբեկչին ցանկանում են ողջ վերցնել:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության` այդ տանը թաքնվում է մի քանի օր առաջ Թուլուզի հրեական դպրոցի մոտ 4 հոգու սպանած հանցագործը:







































