Սան Ֆրանցիսկոյից Շանհայ 13 ժամ տևողությամբ չվերթն, ամենայն հավանականությամբ, այնքան էլ հաճելի չէ, բայց United Airlines-ի 262 ուղևորների համար այդ թռիչքը վերածվել է իսկական դժոխքի:
Daily Mail-ը գրում է, որ առաջին ինքնաթիռում զուգարանների հետ առաջացած խնդիրներից և երկրորդ ինքնաթիռում էլեկտրականության խափանումից հետո ուղևորները երկու օր ստիպված են եղել մնալ Ալյասկայում:
Ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Anchorage օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռում երեք ժամ շարունակ չեն աշխատել զուգարանները: Այնուհետև նրանց օգնության է եկել երկրորդ ինքնաթիռը, որը նույնպես խնդիրներ է ունեցել:
Ուղևորները ստիպված են եղել երկու օր մնալ Ալյասկայի մի հյուրանոցում, որտեղ աշխատողների պակասի պատճառով նրանց անգամ չեն կարողացել արագորեն սպասարկել:
Ավիաընկերությունը հաղորդել է, որ պատճառված վնասի համար պատրաստ է փոխհատուցել բոլոր ուղևորներին:





































