Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Լոս-Անջելես «Լեյքերս»-ի կենտրոնական Էնդրյու Բայնումը և Միլուոկի «Բաքս»-ի հարձակվող Դրյու Գուդենը ճանաչվել են համապատասխանաբար Արևմտյան և Արևելյան Կոնֆերենցիաների նախորդ շաբաթվա լավագույն խաղացողներ:
Բայնումի օգնությամբ «Լեյքերս»-ը հաղթել է 4 հանդիպումներից 3-ում, իսկ բասկետբոլիստը մեկ խաղում միջինը վաստակեց 27.5 միավոր և տիրեց 14.8 անդրադարձի:
Գուդենն իր թիմի կազմում դարձավ վերջին երեք հանդիպումների ամենաարդյունավետ խաղացողը, իսկ թիմը 3 հաղթանակ տարավ: Նա մեկ խաղում միջինը վաստակել է 18 միավոր, տիրել 9.7 անդրադարձի և կատարել 8 արդյունավետ փոխանցում:






































