ԱՄՆ-ի աստղագետները պարզաբանել են Ia գերնոր տեսակի աստղի ձևավորման գործընթացը: Գիտնականների հոդվածը տպագրվել է The Astrophysical Journal Letters ամսագրում, իսկ դրա կարճ տարբերակը հայտնվել է NASA-ի կայքում:
Ըստ գիտնականների՝ Ia ներնոր տեսակները ձևավորվում են սպիտակ գաճաճ կրիտիկական զանգվածի հավաքագրման արդյունքում: Սակայն այս գործընթացի մեխանիզմը մինչ այժմ անհասկանալի է:
Մոդելավորումը ցույց է տալիս, որ խոշոր աստղի դեպքում, ինչպես օրինակ՝ կարմիր կամ կապույտ հսկաներն են, կամ բավականին հին միջին քաշի աստղի համակարգում պետք է հավաքվի մեծ քանակությամբ ազատ նյութ, որը գաճաճը գողացել է, բայց չի հասցրել «ուտել»:
Գիտնականները, վերլուծելով սպիտակ գաճաճների բախումը, եկել են այն եզրակացության, որ 53 նորերից ոչ մեկը այդ գործընթացի արդյունքը չի եղել:
Այստեղից էլ գիտնականները եզրակացրել են, որ, ամենայն հավանականությամբ, Ia նոր տեսակի պայթյունը տեղի է ունենում երկու համակարգերում՝ սպիտակ գաճաճից և ոչ մեծ աստղից բաղկացած:
Ia գերնոր տեսակն օգտագործվում է տիեզերական հեռավորությունների գնահատման համար:












































