«Չինաստանի իշխանությունները գոհ են ՄԱԿ ԱԽ–ի հայտարարությունից, որով աջակցություն է հայտնվում ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաքելությանը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի պատվիրակ Լի Բաոդունը»,– հաղորդում է InterFax-ը:
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել Քոֆի Անանի ձգտումներին և նրա համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծել»,- դիվանագետի խոսքերը մեջբերում են չինական ԶԼՄ-ները:
«Չինաստանը հույս ունի, որ սիրիական կառավարությունը և հակամարտության բոլոր կարևոր կողմերը կաջակցեն Անանի նախաձեռնությանը, անհապաղ կդադարեցնեն բռնությունները և հնարավորինս շուտ կսկսեն քաղաքական երկխոսությունը: Դա թույլ կտա սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը արագ գտնել»,- նշել է Լի Բաոդունը:












































