«Յագուար Լենդ Ռովեր» և «Չերի» ընկերությունների բրիտանական և չինական բաժնետերերը Չինաստանում կստեղծեն նոր գործարան: Ընկերությունը զբաղվելու է ավտոմեքենաների նոր շարժիչներ ստեղծմամբ և արտադրությամբ, ինչպես նաև կստեղծի Չինաստանում հետազոտական բաժին:
Ներկա դրությամբ JLR և «Չերին» փորձում են թույտվություն ստանալ համակարգող օրգաններից: Համաձայն տեղեկությունների` ապագա ընկերության արժեքը 2,78 մլրդ դոլար է:
«Չինաստանում «Յագուար» և «Լենդ Ռովեր» ավտոմեքենաների պահանջարկը մեծ արագությամբ աճում է: Մենք գտնում ենք, որ համատեղ կարող ենք իրականացնել այս երկու մակնիշների իրացումն աշխարհի ամենամեծ ավտոշուկայում»,- նշել են ընկերության ներկայացուցիչները:
Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից հետո Չինաստանը երրորդն է այս մակնիշի ավտոմեքենաների վաճառքի հարցում: 2011 թ. բրիտանական ընկերությունը, որի սեփականատերը հնդկական «Թաթա մոթորսն» է, չինական շուկայում իրացրել է 42 հազար ավտոմեքենա, որը 60 %-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:






































