Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է Իսիգակի և Օկինավա կղզիներում տեղակայել Patriot PAC-3 հակահրթիռային պաշտպանություն: Ինչպես հաղորդում է Киодо-ն, այդ կերպ Ճապոնիան անհրաժեշտության դեպքում կկարողանա ոչնչացնել հյուսիսկորեական հրթիռը՝ արբանյակի հետ միասին, որի թողարկումը նախատեսվում է ապրիլին:
Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ Տոկիոն նաև քննարկում է Ճապոնական ծովում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգով զինված էսմինեցի տեղակայման հնարավորությունը: Գործակալության տվյալներով՝ Ճապոնիան մտավախություն ունի, որ հյուսիսկորեական հրթիռը կարող է շեղվել ուղղությունից:
Ынха-3-ի բաց թողումը՝ Кванменсон-3 արբանյակի հետ, ԿԺԴՀ-ն նախատեսել է իրականացնել ապրիլի 12-16–ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը, արբանյակի բաց թողնումը նվիրված կլինի ԿժԴՀ-ի առաջին առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան հարյուր ամյակին:








































