Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդը փետրվարին, հարկերի նվազման ու ծախսերի աճերի ֆոնին, գրեթե կրկնակի աճել է: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Զուտ փոխառությունները, բացառությամբ բանկերի աջակցության, փետրվարին կազմել են ռեկորդային 15.2 մլրդ ֆունտ սթեռլինգ` համեմատած մեկ տարի առաջվա 8.9 մլրդ-ի: Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը: Bloomberg News-ն ավելի վաղ պակասուրդը կանխատեսել էր 8 մլրդ ֆունտ սթեռլինգի սահմանում:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը մերժել էր թուլացնել կրճատումների իր ծրագիրը` հայտարարելով, որ վարկանիշային գործակալություններ Fitch-ի ու Moody’s-ի նախազգուշացումներն այն մասին, որ Բրիտանիան կարող է կորցնել որակավորման բարձրագույն վարկանիշը, ընդգծում է մինչև 2017թ. պակասուրդը նվազեցնելու ուղղությամբ իր ծրագրին հետևելու անհրաժեշտությունը:











































