Նորություն չէ¸ որ մերօրյա աշխատանքի տեղավորման գործակալությունների գրավիչ հայտարարություններն ու իբր փոխշահավետ առաջարկները հիմնականում ոչ արդյունավետ ավարտ են ունենում: «Օրենքի պաշտպան» ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Կարեն Հովհաննիսյանը սա համարում է համատարած ու հրատապ խնդիր և խորհուրդ տալիս ոչ մի դեպքում չվստահել¸ եթե պայմանագիր չկա:
«Աշխատանքի տեղավորման գործակալությունները հիմնականում խաբում են մարդկանց: Այսինքն` դու վճարում ես կատարում, սպասում ես, որ քեզ աշխատանք պետք է առաջարկեն և սպասելով էլ մնում ես: Իսկ այն պայմանագրերը¸որոնք նրանք հաճախ կնքում են շահառուի հետ որը որևէ իրավական փաստթաթուղթ իրենցից չեն ներկայացնում»¸- մեզ հետ զրույցում նշեց իրավաբանը:
Փորձագետը նշում է¸ որ շատ դեպքերում պամանագրում ոչ կնիք է լինում, ոչ ստորագրություն, ոչ հասցե և խորհուրդ է տալիս հատկապես անչափ աչալուրջ լինել գայթակղիչ աշխատանքների հրավերներ ընդունելիս: Իսկ գործակալությունների կողմից չխաբվելու համար պետք է առաջնորդվել հետևյալ սուրբ օրենքներով: Ուշադիր նայեք ձեր պայմանագիրը¸ նայեք ամիս ամսաթվերը, կնիքը, նշված է արդյոք տվյալ ընկերության հասցեն և հեռախոսահամարը¸ և անպայման պայմանագրում հստակ նշեք ձեր նախընտրած աշխատավարձի չափն ու աշխատանքի տեսակը:








































