Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ո՞վ է ասում, որ գնված ապրանքը ետ չի ընդունվում. խանութներն իրենք իրենց համար օրենք են հնարել

Հսկիչ դրամարկղային կտրոնը սպառողի հետդարձի ճանապարհն է: Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան չի կարող օգնել իրեն դիմած այն սպառողներին, ովքեր բողոքում են գնված ապրանքի որակի կամ առաջացած այլ խնդրի առնչությամբ, սակայն չունեն հսկիչ դրամարկղային կտրոն: Իսկ այդպիսի բողոքներ հաճախ են լինում:
Գնում ես, օրինակ, ինչ-որ հագուստ և խուսափելով վաճառողի անբարյացկամ վերաբերմունքից` փորձում ես «չչարաշահել» նրա համբերությունը և արագ ընտրություն ես անում, երբեմն նույնիսկ առանց վստահ լինելու ընտրությանդ հարցում: Հասնում ես տուն, հագնում, և հանկարծ հասկանում, որ փոքր է, մեծ է, կամ պարզապես սրտովդ չէ: Այս դեպքում պարզապես կարելի է վերադարձնել ապրանքը¸ սակայն սա ոչ հայաստանյան խանութներում¸ որովհետև մերոնք արդեն հասցրել են իրենք իրենց համար օրենք հնարել¸ թե գնված ապրանքը ետ չի ընդունվում: Եվ սա վերաբերում է բավական մեծ թվով երևանյան խանութների¸ որտեղ անպայման պատերից մեկին փակցված է հետևյալ գրությունը «Գնված ապրանքը ետ չի ընդուվում և չի փոխանակվում»: Այս դեպքում հայ սպառողները տուժում են մեր երկրի օրենքներին անտեղյակ լինելու պատճառով, որովհետև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, «իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում, գնման գնի համաչափ իջեցում, նմանօրինակ նմուշի ( մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով, առուվաճառքի պայմանագրի լուծում»:
Օրենքը կա¸ սակայն ինչպես շատ այլ օրենքներ¸ սա էլ չի գործում, որովհետև մեր խանութների տերերը, ինչպես նշեց նաև Աբովյան փողոցում գործող խանութներից մեկի աշխատողը, որդեգրել են մի կարգախոս` «Հայաստանում օրենքը ստեղծված է խախտելու համար»: Իրենք` խանութների վաճառողներն ու մենեջերները, բացատրում են, որ դա արել են ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու համար, որովհետև կան մարդիկ, ովքեր 10 օր հետո որոշում են, որ գույնի կամ ձևի սխալ ընտրություն են արել ու որոշում են վերադարձնել գնածը:
Այնպես որ, հարգելի սպառող, անորակ, անգամ անհարմար ապրանքը կարելի է վերադարձնել` ստանալով նորը կամ վճարված գումարը: Սպառողն իրավունք ունի վերադարձնել ոչ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել: Պետք չէ ամաչել կամ անհարմար զգալ վերադարձնելու հին կամ անորակ ապրանքը, եթե այն նույնիսկ 150-200 դրամի սահմաններում է: Պարզապես նախապես պահանջեք գնումը հաստատող կտրոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում