РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը չի քննարկում Իրանում նոր ատոմակայանների կառուցման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:
Կիրիենկոն հավելել է, որ իրենք որևէ կերպ չեն շեղվել Բուշեհրի ատոմակայանի ռեակտորը նախագծային հզորության հասցնելու գրաֆիկից և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են իրենց նորմալ հունով: Նա հերքել է այն տեղեկատվությունը, թե դա պետք է տեղի ունենար մարտի 20-ին:
Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ Բուշեհրի ատոմակայանն աշխատում է իր ողջ հզորության 75 տոկոսի չափով:












































