Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է մի շարք երկրների ու միջազգային կառույցների կողմից մարտի 10-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների չճանաչումը.
«Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները չճանաչած երկրներն ու կազմակերպությունները հանդես են եկել հանրապետության քաղաքացիների ազատ ընտրության դեմ և անտեսում են Աբխազիայում ժողովրդական ինստիտուտների ու գործընթացների հաջող զարգացումը:
Նրանց ցուցաբերած երկակի ստանդարտները չեն նպաստում տարածաշրջանում ժողովրդավարացման զարգացմանը ու վստահության բարձրացմանը: Այդ երկրներից ու կառույցներից և ոչ մեկն էլ իր դիտորդներին չի ուղարկել Աբխազիա՝ հետևելու ընտրությունների ընթացքին ու օրինականությանը»:
Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները չեն ճանաչել ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԽԽՎ-ն, Վրաստանը, Մերձբալթյան երկրները, Լեհաստանն ու Ադրբեջանը:









































