Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ British Petroleum (BP) ընկերությունը TANAP (Անդրանատոլիական գազատար) նախագծի բաժնետեր դառնալու առաջարկ է ստացել: Այս մասին հայտարարել է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման գծով BP-ի փոխնախագահ Ալիստեր Կուկը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք առաջիկա մի քանի ամիսներին կկողմնորոշվեն այդ նախագծում կապիտալ ներդնելու հարցում: Ամենայն հավանականությամբ ադրբեջանական առաջարկը հնչել է մարտի 7-ին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է BP-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ Հենրիկ Սվանբերգին:







































