Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան թուրքական անվտանգության ուժերը երկրի հարավարևելյան հատվածում գտնվող Շըրնաքի նահանգի Ջուդի լեռան շրջանում փորձել են վնասազերծել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների խմբին: Գործողությանը մասնակցել են նաև ուղղաթիռներ:
Գրանցված բախումների հետևանքով զոհվել է 4 թուրք հատուկջոկատային (ոստիկան): Մինչ այժմ բախումները շարունակվում են:












































