ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Դեյվիդ Պետրուսը պատմել է, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները, որոնք լայնորեն կիրառվում են հասարակ մարդկանց շրջանում, օգնում հետախույզների աշխատանքին: Այս մասին հաղորդում է CNews.ru-ն:
Ավելի շատ անձնական և կենցաղային սարքեր են միանում ինտերնետին` հեռուստացույցից մինչև ավտոմեքնենաների նավիգացիոն համակարգեր:
Եթե առաջ լրտեսները պետք է զբաղվեին վտանգավոր հետախուզական աշխատանքով և լսողական սարքեր տեղադրեին այն բոլոր վայրերում, որտեղ գտնվում է տվյալ մարդը, որով հետաքրքրվում է հետախուզությունը, ապա այսօր իրավիճակն արմատապես փոխվել է:
«Խելացի տների» առաջացմամբ` լուսանկարներ սոցցանցում, սմարթֆոններ, նավիգատորներ և այլն, ԿՀՎ-ն ռեալ ռեժիմում կարող է ստանալ շատ օգտակար տվյալներ` մարդու գտնվելու վայրից մինչև գաղտնի նկարահանում բջջայինի կամ նոութբուքի տեսախցիկի միջոցով:
Ապագայում այս ոլորտում հետախուզության հնարավորությունները լայնորեն կընդլայնվեն, քանի որ սպասվում է սենսորային ցանցի, ռադիոհաճախականության իդենտիֆիկացիայի չիպերի, սերվերների տվյալների համակարգերի տարածում:
Այդ էլեկտրոնիկան կարող է կատարել հետախույզին անհրաժեշտ հանձնարարությունները:
Աշխարհի ամենաուժող հետախուզական ծառայության ղեկավարը մեծ հույսեր է դնում նաև սուպերհամակարգիչների և քվանտային համակարգիչների վրա, որոնք կարող են օգնել վերամշակելու մեծ քանակությամբ տեղեկատվություն, որը տարածում է ժամանակից «զարգացած» օգտատերը:









































