«Բարսելոնա»-ի 24-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոնա» – «Գրանադա» հանդիպման ժամանակ հեղինակեց հեթ-տրիկ` «Բարսելոնա»-ի կազմում իր խփած գոլերի թիվը հասցնելով 234-ի և դառնալով թիմի պատմության լավագույն ռմբարկուն: Նախկին ռեկորդը պատկանում էր Սեսար Ռոդրիգեսին, ով «կապտանռնագույններ»-ի կազմում խփել էր 232 գնդակ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակի 8-րդ հորիզոնականում է Սամուել Էտո’ Oն, ով «Բարսելոնա»-ի կազմում խփել է 130 գնդակ: