Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում նոր օրենք է ընդունվել, որով այդ երկրի քաղաքացիություն չունեցող անձանց երեխաներին թույլատրվել է հաճախել մասնավոր դպրոցներ: Դա մասնավորապես վերաբերում է հայերին, հույներին և հրեաներին: Այս մասին հրապարակվել է պաշտոնաթերթում:
Դրանով իսկ վերացվել է այն հոդվածը, ըստ որի՝ ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներում կարող են սովորել միայն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց երեխաները: Նախնական տեղեկություններով՝ այս նորույթից կօգտվի մինչև 2000 երեխա:







































