«Մեծ ութնյակի» գագաթնաժողովը Չիոկագոյից Քեմփ Դևիդ տեղափոխելլու որոշումը նպատակ չունի խուսափել սկանդալից, որը կարող է առաջանալ, երբ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը G8-ի գագաթնաժողվից հետո լքի Չիկագոն և չմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարություն է արել Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Սկզբնապես մայիսյան երկու գագաթնաժողովները՝ և՛ G8-ը, և՛ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, նախատեսվում էր անցկացնել Չիկագոյում: Սակայն մարտի սկզբին, երբ երկու գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում էին, ԱՄՆ նախագահի վարչակազմը անսպասելիորեն հայտարարեց, որ G8-ի առաջնորդների հանդիպումը տեղափոխվում է Քեմփ Դևիդ՝ Վաշինգտոնի մոտ: Օբաման դա բացատրում է նրանով, որ այստեղ ավելի ոչ ֆորմալ մթնոլորտում կարելի է հանդիպում անցկացնել:
«Կոմերսանտ» թերթը մարտի 11-ին գրել էր, որ հազիվ թե G8-ի գագաթնաժողովի վայրի փոխփոխությունը լինի Սպիտակ տան առաջնորդի՝ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը: Թերթի զրուցակցի խոսքերով՝ դեռ անցյալ տարի Պուտինին կանչել էին G8-ի գագաթնաժողովին, իսկ հետո՝ Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովին, սակայն Մոսկվան նշել է, որ ապագա նախագահը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանին և դաշինքին հաջողվի համաձայնության հասնել ՀՀՊ-ի հարցում:
«Հաշվի առնելով, որ մինչև մայիս ՀՀՊ-ի հարցում պայմանավորվել չի հաջողվի, հնարավոր է, որ տհաճ իրավիճակ առաջանա, երբ G8-ի գագաթնաժողովից հետո Պուտինը ցուցադրաբար լքի Չիկագոն»,- գրել է թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին:
Այս տեղեկությունը հաստատել է նաև Կրեմլում և ԱԳՆ-ում թերթի աղբյուրը:









































