Անտառների անօրինական հատումներն ամեն տարի անօրինական գործունեությամբ զբաղվողների համար ապահովում են մոտ 10-15 մլրդ եկամուտ: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում: «Արդարություն անտառի համար» զեկույցում ասվում է, որ անօրինական անտառահատումների մեծ մասը վերահսկվում է կազմակերպված հանցախմբերի կողմից, իսկ ստացվող եկամուտները հիմնականում ուղղվում են կոռումպացված չինովնիկներին կաշառելուն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ամենաշատ տուժած երկրների ցանկում են Ինդոնեզիան, Մալայզիան, Արևմտյան Աֆրիկայի մի քանի երկրներ:
Փորձագետները հաշվարկել են, որ աշխարհում անօրինական հատումների տեմպերը համընկնում են մեկ վայրկյանում ֆուտբոլային դաշտի չափով տարածքի հատմանը:









































