Հարավային Կորեայի նախագահը այսօր հրապարակած հարցազրույցներոմ ասել է, որ մյուս շաբաթ Սեուլում կայանալիք վեհաժողովի ժամանակ հինգ պետությունների ղեկավարներ կքննարկեն այն հարցը, թե ինչպես կարելի է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա` կանխելու համար հրթիռի ծրագրված արձակումը:
Ինչպես հաղորդում է AFP-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես ներկա կլինի միջուկային անվտանգության վեհաժողովին` Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Ռուսաստանի ղեկավարների հետ միասին: Սկսած 2003 թվականից` այս բոլոր երկրները ներգրավված են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը դադարեցնելու բանակցություններում:
Հարավային Կորեայի նախագահի կարծիքով` ամենալավ տարբերակն այն է, որ հինգ պետությունները փորձեն համոզել Հյուսիսաին Կորեային ետ կանգնել արբանյակային հրթիռ արձակելու որոշումից:











































