Նախօրեին Թուլուզում հրեական դպրոցի մոտ 4 հոգու սպանած մարդասպանը կարող է նոր հարձակումներ գործել. մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել հետաքննությունը վարող Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլանսը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դատախազի տեղեկություններով` բոլոր զոհերը սպանվել են գլխի հրազենային կրակոցներից, մարդասպանը տեղաշարժվել է Yamaha սկուտերով, որի պետհամարանիշները չի հաջողվել պարզել:
Ըստ հետաքննության վարկածի՝ մարդասպանը եղել է կա՛մ իսլամիստ կա՛մ աջ ծայրահեղական:
Հիշեցնենք, որ առաջին անգամ պատմության մեջ Ֆրանսիայում հայտարարվել է ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակ:
Այսօր սպանվածների մարմինները կտեղափոխվեն Իսրայել:
Մենք տեղեկացրել էինք, որ դեպքից հետո Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները առժամանակ դադարեցրել են նախընտրական քարոզարշավը:







































