Տղամարդը, ով սպանել էր 4 մարդու Ֆրանսիայի հյուսիս–արևմուտքում գտնվող հրեական դպրոցում, ամենայն հավանականությամբ, տեսախցիկով նկարել է իր հարձակումը:
Այս նոր բացահայտումն ապացուցում է, որ իշխանությունները փնտրում են անխիղճ մարդասպանի, ով դաժանորեն ծրագրել էր սպանությունը, որը սարսափի մթոնոլորտ է ստեղծել ամբողջ երկրում:
The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը, ով օգնում է կոորդինացնել մարդասպանի որոնումները Թուլուզում, ասել է, որ ականատեսն ու դպրոցի մոտ գտնվող տեսախցիկն արձանագրել են, որ մարդասպանն իր կրծքավանդակին միացված տեսախցիկ է ունեցել, որով, ամենայն հավանականությամբ, նկարել է իր հարձակումը:
Մարդասպանի որոնումները շարունակվել են նաև այսօր:






































