«Բլից» հանդեսին տված հարցազրույցի ժամանակ Դիմիտար Բերբատովը չի թաքցրել, որ կիրակի կեսօրին իրեն զանգահարել է Ժոզե Մոուրինյոն և ցանկացել է իմանալ Բերբատովի գործերի մասին «Օլդ Թրաֆորդ»-ում: Հանդեսի խմբագիրը շտապում է ավելացնել, որ դա ամենևին չի նշանակում, որ «Ռեալ»-ը հետաքրքրված է Բերբատովի ծառայություններով, քանզի, ըստ նրանց պնդման, Ժոզե Մոուրինյոն ամռանը լքելու է «Ռեալ»-ը:
«Բլից» հանդեսը հայտարարել է, որ այդ վարկածն իրական է, և մոտ ապագայում բոլորը կլսեն դրա մասին, հիշեցնելով, որ ժամանակին նրանք են առաջինը հայտարարել, որ Ալեքս Ֆերգյուսոնը Բերբատովի մենեջերի հետ համաձայնության է եկել, որպեսզի ֆուտբոլիստը մրցաշրջանի վերջում լքի ակումբը:
Ավելացնենք, որ բրիտանական լրատվամիջոցների տարածած լուրերով՝ Բերբատովը կարող է դառնալ Լուկա Մոդրիչի «Յունայթեդ» տեղափոխվելու պայմանագրի կետերից մեկը, ըստ որի՝ Բերբատովի և 30 մլն ֆունտի դիմաց Մոդրիչը տեղափոխվի «Յունայթեդ»:









































