Ինչպես քիչ առաջ հայտնեց Քաթարի Al-Jazeera հեռուստակայանը, Թունիսում երկրի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի երկրի խորհրդարանի խոսնակ Ֆուադ Մեբազան:
Այս մասին հայտարարել է Թունիսի Սահմանադրական խորհուրդի նախագահ Ֆաթհի Աբդ Էննաթերը: Խորհուրդը վճռել է, որ վարչապետը չի կարող ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը, ինչպես երեկ հայտարարվել էր այն բանից հետո, երբ երկրից փախել էր գործող նախագահ Զին Ալ-Աբադին բեն Ալին:
Էննաթերը նաև հայտնել է, որ նախագահի պաշտոնակատարը 45-60 օրվա ընթացքում պետք է հայտարարի և կազմակերպի նախագահական նոր ընտրություններ:
Reuters գործակալությունը հայտնում է, որ բացվել է նաև երկրի օդային տարածքը, որը փակվել էր երեկ ուշ երեկոյան, երբ երկրի ղեկավարի պարտականությունը ստանձնել էր Թունիսի վարչապետը: