Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է զինված ծայրահեղականներից: Ինչպես գրում է Al-Watan թերթը, իշխանությունները կարողացել են արագ վերականգնել բնակչության մատակարարումները, որոնք շրջակա բնակավայրերից աստիճանաբար վերադառնում են իրենց տները:
Իրենց աշխատանքները վերականգնած մունիցիպալ ծառայությունները գնահատում են քաղաքին հասցված վնաս:
Հիշեցնենք, մարտի 14-ին հաղորդվել էր, որ Սիրիայի ազատ բանակի զինվորները կառավարական զորքերի ճնշման տակ դուրս են եկել Սիրիայից:
«Երեկվանից սկսած ոչ մի կռիվ չի եղել: ՍԱԲ-ը հետ է քաշվել, իսկ կանոնավոր բանակը գրոհով վերցրել է ամբողջ քաղաքը և «մաքրել» է յուրաքանչյուր տուն»,- ասել է ՍԱԲ ներկայացուցիչը:
Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են հսկողությունը Սիրիայի Դեյր Ազ-Զոր քաղաքում:












































