ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ, գեներալ Մարտին Դեմփսին հանդիպել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի ղեկավար Բեն Հանցի հետ, որը ներկայում այցով գտնվում է Միացյալ Նահանգներում:
Ինչպես հաղորդում է «Կուրսորը», բանակցությունները շարունակվել են մի քանի ժամ: Դեմփսին ու Հանցը քննարկել են մի շարք ակտուալ հարցեր: Մասնավորապես, ԶԼՄ-ների տեղեկություններով, ամերիկյան բանակի ղեկավարը խոստացել է Հանցին «աննախադեպ օգնություն»` ընդգծելով, որ «ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին բոլոր սպասվելիք կոնֆլիկտներում»:
«Մենք ուս ուսի տված կդիմակայենք բոլոր սպառնալիքներին»,- ասել է նա:
Հիշեցնենք, ոչ Դեմփսին նման հայտարարություն արել էր նաև հունվարին Իսրայելում Հանցի հետ հանդիպմանը:
Որոշ ժամանակ անց The National Journal-ին տված հարցազրույցում նա կրկնել էր, որ ԱՄՆ-ը հաստատակամ է իր մտադրություններում` կասեցնել Իրանի միջուկային զենք ստեղծելու ծրագիրը, սակայն կոչ էր արել դա անել զգույշ ու առանց ուժի գործադրման, համենայնդեպս, այս փուլում:
Ավելի վաղ New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն այս ամիս անցկացրել է գաղտնի զորավարժություններ` նպատակ ունենալով գնահատել Իրանի նկատմամբ իսրայելական հարվածի հետևանքով առաջացած հետևանքները:











































