Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հաշվի առնելով անբարենպաստ եղանակային պայմանները` մարտի 24-ին և 25-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին մրցափուլի հանդիպումները հետաձգվել են:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:






































