Ռուսաստանը մինչև 2020թ. երկրի ՀՆԱ-ի ոչ պակասը, քան 2.8 տոկոսը պետք է ուղղի ազգային պաշտպանությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նախագահի խոսքով` ռազմական ոլորտի զարգացումը պետական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է:
«Քաղաքացիների, մեր երկրի, մեր համակիրների անվտանգությունը կարիք ունեն ապահովված պաշտպանության, մեր ռազմական հզորությունը, սպառնալիքներին դիմակայելու ունակությունը պետք է այնպիսին լինեն, որ ոչ ոքի մտքով չանցի փորձել դրա ամրությունը»,- հայտարարարել է Մեդվեդևը:
Պնախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում Դմիտրի Մեդվեդևը նաև հայտարարել է, որ զինված ուժերի բարեփոխումները գրեթե ավարտված են: «Զորամասերի մեծամասնությունը ու միավորումները պատրաստ են ի կատար ածել մարտական առաքելությունը կարճ ժամանակամիջոցում»,- նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Ինչպես նկատել է Մեդվեդևը, 2008-2011թթ. զինված ուժերը ստացել են ժամանակակից զինատեսակներ ու տեխնիկա, ինչի շնորհիվ ժամանակակից զինատեսակները ՌԴ զինված ուժերում մեծացել է` 10-ից հասնելով 16 տոկոսի: Մարտական ու օպերատիվ նախապատրաստվածության ինտենսիվությունն այս ժամանակահատվածում աճել է 3 անգամ:
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն իր հերթին կոլեգիայի նիստում ասել է, որ 2011թ. գերատեսչությունը կարողացել է խնայել 18 մլն ռուբլի:









































