Wednesday, 10 06 2026
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակներ են տրամադրվել

Պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակներ: Ինչպես«Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից, այդ նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ստացել է կառավարության աջակցությունը, քանի որ մենք պարտավոր ենք կրթությունը դարձնել հասանելի և խթանել, որպեսզի ուսանողները կրթություն ստանալու գործում լինեն շահագրգիռ: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է բարձրագույն կրթություն չստանալու պատճառ հանդիսանա: Այսուհետ մեր ծրագրերն ուղղված են լինելու այս խնդրի լուծմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում իրականացվելու են կրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին: «Աղքատություն ծնող պատճառներից մեկը կրթության անհասանելիությունն է: Այստեղ է, որ պետությունը պետք է լինի անապահով ընտանիքների օգնականը, ստանձնի պարտավարություն՝ նրանց համար կրթությունը հասանելի դարձնելու համար»- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ կրթաթոշակների տրամադրման այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ:

Կրթաթոշակ ստանալու մրցույթին մասնակցել են հանրապետության պետական բուհերի ավելի քան 1800 ուսանողներ, այդ թվում` 100-ն առաջին, 1700-ը երկրորդ կուրսերից: Կրթաթոշակ ստացած 750 ուսանողներից 90-ը հանրապետության մարզերում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից են, այդ թվում` Գավառի և Գորիսի պետական համալսարաններից, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերից, Երևանի, Վանաձորի, Կապանի այլ բուհերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում