Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 20-ին, ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1971 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:












































