Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի դերակատարությունը կառուցողական չէ, և ենթադրվում է, որ Ռուսաստանը հասկանում է ողջ պատասխանատվությունն այն դեպքում, եթե հանկարծ որոշի իր զորքերն ուղարկել Սիրիա:
«Մեզ հիասթափեցնում է, որ Ռուսաստանն ավելի կառուցողական դեր չի խաղում Սիրիայում, որքան որ կարող էր: Ես լսել եմ, որ նախատեսվում է ռուս զինվորականներ կամ զորք ուղարկել Սիրիա, ասկայն առայժմ այդ տեղեկատվությունը չի հաստատվել: Սակայն եթե դա այդպես է, ապա ես հույս ունեմ, որ Ռուսաստանը գիտակցում է այդ գործի ամբողջ լրջությունը, և հույս ունեմ, որ Ռուսաստանը պատասխանատվություն է զգում Սիրիայի քաղաքացիների դրության, նրանց ճակատագրի համար, քաղաքացիներ, որոնք ուժեղ ճնշման են ենթարկվում»,- Interfax-ի կենտրոնական գրասենյակում տված ասուլիսում ասել է Ռուսաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Հաննես Սվոբոդան:









































