Հունաստանի իշխանությունները բացահայտել են տասնյակ հազարավոր «մեռած հոգիների» այն մարդկանց թվում, որոնք, որպես հաշմանդամներ կամ խնամակալներ, ստացել են նպաստներ և կենսաթոշակներ: Այս մասին հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Մարտի 16-ին ավարտված նախարարության ստուգումների արդյունքում պարզվել է, որ 240 հազար մարդկանցից 36 հազարը չեն մասնակցել ստուգումներին, այսինքն` շուրջ 15 տոկոսը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նախարարությունն ապրիլի 1-ից կդադարի վճարել կենսաթոշակները, ինչի արդյունքում ամսական կխնայի շուրջ 111 միլիոն եվրո:
Ենթադրվում է, որ հազարավոր հաշմանդամներ արդեն մահացել են, նրանց թոշակները ստացել են վերջիններիս հարազատները: Որոշ մարդիկ էլ ի սկզբանե հաշմանդամ չեն եղել, այլ խաբեությամբ են պետությունից գումարներ ստացել:







































