«Մենք երկրորդ պտույտով ենք գալիս: Հնարավոր է, որ նրանք, ովքեր ներկայացված են այդ ցուցակում, տեղերով փոխվեն, վերջում գրված պատգամավորները գան առաջ»,- «Առաջին լրատվական»-ին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով երեկ ուշ երեկոյան լրատվամիջոցներում շրջանառվող ՀՀԿ համամասնական այն ցուցակին, որում ներառված էին առաջին 76 հորիզոնականները զբաղեցնողների անունները, և որում իրեն տեղ չէր հատկացված:
Հ. Սահակյանը չբացառեց, որ փոփոխությունների արդյունքում ինքը, հնարավոր է, հայտնվի առաջնային տեղերում: «Պարզ կլինի վաղը կամ մյուս օրը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը երեկվա խորհրդի նիստում հաստատել էր Հանրապետականի համամասնական ցուցակը, կուսակցությունը պաշտոնապես ներկայացրել էր ընտրացուցակի առաջին 20 հորիզոնականներում ընդգրկված անձանց անունները:








































