Կանադայի կառավարությունը նախապատրաստում է մի օրինագիծ, համաձայն որի` կանադացիների հետ ամուսնացող օտարերկրյա կանայք պետք է անցնեն փորձաշրջան` այդ երկրի քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ խարդախության հնարավորությունը նվազեցնելու համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Օրինագծով սահմանվում է, որ օտարերկրացի կինը կարտաքսվի երկրից այն դեպքում, եթե նա ամուսնալուծվի երկու տարվա ընթացքում:
Ձևական ամուսնությունները Կանադայում շատ տարածված են, ինչի շնորհիվ շատ օտարերկրացիներ կարողանում են ստանալ Կանադայի քաղաքացիություն, իսկ դա այլ պարագաներում շատ դժվար է:









































