Այսօր պաշպանության նախարարությունում հերքել են ԶԼՄ-ների այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Սիրիայի ափին իբր հայտնվել են ռուսական ռազմածովային նավատորմի նավերը:
«ՌԴ ՊՆ-ի մոտ զարմանք է առաջացրել մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ իբր Սիրիայի ափին ռուսական ռազմական նավեր են հայտնվել: Սիրիայի ափին Ռուսաստանի ռազմածովային նավեր չկան»,- նշել են նախարարությունում։
Վարչության տվյալներով՝ «սիրիական Տարտուս նավահանգստում 10 օր է, ինչ գտնվում է օժանդակ նավատորմի նավը՝ «Իման»–ը, որի անձնակազմը քաղաքացիական է:












































