Նորվեգիայում մարտի 19-ին ձնակույտի տակ մահացել է չորս մարդ: Ձնակույտի տակ է հայտնվել վեց մարդ, որոնցից հինգը շվեյցարացիներ են, իսկ մեկը՝ ֆրանսիացի զբոսաշրջիկ:
Մեկ մարդ ձյան տակից կենդանի է հանվել, ևս չորսի տեղը հայտնի է, բայց նրանցից երկուսը մահացած են ճանաչվել: Ավելի ուշ ստացված տվյալների համաձայն՝ մյուս երկուսին էլ են մահացած հայտնաբերել։ Վերցերորդի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:
Ձյան հոսքն իջել է Քոֆորդի լեռներից: Հավանական վտանգավոր տարածքում` ծովի մակարդակից գրեթե մեկ կիլոմետր բարձրության վրա հայտնվել է 12 զբոսաշրջիկների մի խումբ:
Ձնակույտի տակ մնացել է խմբի կեսը:
Որոնողա–փրկարարական աշխատանքները շարունակվում են: Դրանցում ներգրավված են նաև շներ: Դեպքի վայր են ժամանել ուղղաթիռներ:
Այս եղանակի համար ձյան հոսքերը նորմալ երևույթ են Նորվեգիայի համար: Ձնակույտերի իջնելը հիմնականում կապված է օդի ջերմաստիճանի հետ:











































