Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումը մարտի 19-ին գրոհել է Դեյր ազ-Զոր քաղաքը, որը սահմանակից է Իրանին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին:
Համաձայն այդ տվյալների՝ զինվորներով շրջապատված քաղաք հյուսիսից ներս են մտցրել տասնյակ զրահապատ տեխնիկա, այդ թվում՝ նաև տանկ: Զինծառայողները ձգտում են վերահսկել Դեյր ազ-Զորի առանցքային խաչմերուկները:
Նրանց դիմադրում են ապստամբների ջոկատները, որոնք զինված են հրաձգային զենքերով և նռնակներով:
Դեյր ազ-Զոր քաղաքը երկրի արևելքում խոշոր բնակեցված կենտրոն է, որտեղ հիմնականում ապրում են բեդուին-սունիները:
Ավելի վաղ սիրիական իշխանությունները վերադարձրել էին Հոմս, Դերաա, Իդլիբ քաղաքների վերահսկողությունը: Բացի այդ, մարտի 19-ի գիշերը խոշոր բախում էր տեղի ունեցել երկրի մայրաքաղաք Դամասկոսում:







































