«Apple հիվանդությունը» վերսկսվեց ուրբաթ օրը, երբ մարդիկ սկսեցին հերթ կանգնել Apple-ի խանութներում` սպասելով իրենց նոր iPad-ին, որում շատերին միայն հետաքրքրում էր նոր էկրանը
Daily Mail-ը գրում է, որ այժմ պարզվում է, որ նոր iPad-ն ունի մի բան, որը ոչ բոլոր օգտատերերին է դուր գալիս, և որը շատերին անգամ կարող է տհաճություն կամ անհարմարություն պատճառել:
Apple-ի կայքի ֆորումներից մեկում հենց քննարկում է ընթանում այն մասին, որ նոր iPad-ը չափից շատ է տաքանում:
Բլոգում iPad-ի սեփականատերերը պնդում են, որ պլանշետն ավելի տաք է, քան դրա նախորդ տարբերակները: Որոշ մարդիկ անգամ պնդում են, որ երբ սարքը շատ է տաքանում, այն դարարում է աշխատել, մինչև որ հասնի նորմալ ջերմաստիճանի: Սա կարող է դժվարացնել պլանշետի օգտագործումը տաք երկրներում:
Ընկերությունը դեռ չի մեկնաբանել այս կարծիքները։






































