Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Վրաստանի քաղաքացուն, որի անունը չի նշվում, սպառնում է 21-91 տարվա ազատազրկում: Վրաստանի քաղաքացին Ադանա քաղաքում մեղադրվում է թրաֆիքինգի ու կազմակերպված մարմնավաճառության մեջ: Տվյալ գործով ձերբակալվել է ևս 9 մարդ:
Նշվում է, որ այդ հանցավոր խմբի գործունեության մասին թուրքական ոստիկանությունն ահազանգ է ստացել նախորդ տարի և սկսել է հետևել և գաղտնալսել խմբի հեռախոսազրույցները:
Ձերբակալվածները մեղադրվում են կանանց խաբեությամբ Վրաստանից Թուրքիա բերելու մեջ, ուր նրանց դարձրել են թմրամոլ և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:








































