Saturday, 06 06 2026
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express

Մոնոպոլացվեց նաեւ մանրածախ ապրանքաշրջանառության ոլորտը

2010թ. Հայաստանի թվով 4 սուպերմարկետներին բաժին է ընկել Հայաստանի ողջ մանրածախ ապրանքաշրջանառության 65%-ը: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Սա ուշագրավ է նրանով, որ նախկինում խոսվում էր մանրածախ առեւտրի շրջանառության միայն մինչեւ 10%-ը սուպերմարկետների ցանցի միջոցով իրականացնելու մասին: Եվ կարեւորն այն է, որ նախորդ տարվա բարձր գնաճի պատճառներից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, հենց այս հանգամանքն է եղել: «Գնաճի նոր գործոն է առաջ եկել. բացի այն, որ մենաշնորհ են բոլոր տեսակի ներմուծումները, հիմա արդեն առեւտուրն էլ է մենաշնորհ: Մեր գնահատմամբ, անցյալ տարվա մանրածախ ապրանքաշրջանառությունը իրականացվել է 4 սուպերմարկետների` «Երեւան Սիթիի», «Սթարի», «Սասի» ու «Ֆրեշի» միջոցով, որոնք գների բարձրացման հիմնական պատճառն են»,- երեկ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետը:
Հիշեցնենք, որ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը պատկանում է ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, «Սթար» ցանցը` Ս.Սարգսյանի եղբորը` Սաշիկ Սարգսյանին, պարսկահայ երկու գործարար եղբայրների, որոշ բաժնետոմսեր ունի նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: «Սասի» սեփականատերը նախկին ՕԵԿ-ական, ներկայումս ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանն է, իսկ «Ֆրեշինը»` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը:
Ո՞րն է պատճառը, որ սուպերմարկետներում ապրանքներն ավելի թանկ են, քան մանր խանութներում: Սկզբնական շրջանում, երբ սուպերմարկետները նոր են բացվում, կարողանում են ապրանքն ավելի էժան վաճառել` մասշտաբի եւ ավելի արդյունավետ գործելու հաշվին: Օրինակ` երբ մեծ սուպերմարկետը միանգամից մեծ խմբաքանակով ապրանք է բերում, բերված միավոր ապրանքի ինքնարժեքը ավելի ցածր է լինում, քան երբ փոքր խանութը նույն ծավալի ապրանքը մեկ ամսվա ընթացքում է մի քանի անգամ բերում: Սակայն հետագայում, երբ բացված սուպերմարկետի շրջակայքի մանր խանութները վերանում են, այն կարողանում է գները հանգիստ բարձրացնել: Ավելին, սուպերմարկետներին բնորոշ է, որ գների նվազման նկատմամբ ճկուն չեն: Այսինքն` կոնկրետ ապրանքատեսակը համաշխարհային շուկայում կարող է նվազել, սակայն դրա գինը սովորաբար սուրպերմարկետները չեն իջեցնում: Փոխարենը կարող են զանազան «ակցիաների» տակ որոշ զեղչեր անել, այն էլ` ավելի շատ գովազդելու միջոցով հաճախորդներ ներգրավելու նպատակով: Այժմ ստացվում է, որ եթե մի քանի տարի առաջ Հայաստանում գործում էին ավելի քան 15 հազար մանր խանութներ, ապա այսօր դրանց զգալի մասը փակվել է, իսկ մյուսներն էլ (հատկապես Երեւանում գտնվողները) կանգնած են փակվելու վտանգի առջեւ: «Օրինակ՝ սուրճը հիմա մի 2 անգամ թանկացել է: Բայց սուրճին բնորոշ է, որ հետո մի 2 անգամ էլ էժանանա: Ու երբ որ էժանանա, մեզ մոտ գները չեն իջնի: Կիջնեին, եթե մանր խանութները շատ լինեին»,- ասում է Հ.Բագրատյանը:
Սուպերմարկետների տերերն էլ, բնականաբար, իրենց պատճառաբանությունն ունեն, որոնցից գլխավորն այն է, որ իրենք որակյալ, ժամանակակից պահանջների համապատասխան սպասարկում են իրականացնում, ինչը չի կարող լինել փոքր խանութների պարագայում: Սուպերմարկետներից մեկի գործադիր տնօրենը պարբերաբար կրկնում է, թե զարգացած երկրներում մանրածախ առեւտրի միայն մինչեւ 10-15%-ն է խանութների միջոցով իրականացվում: Նախ պետք է նշել, որ զարգացած երկրների սուպերմարկետներում գոյություն ունի հստակ գործող երաշխիքային համակարգ: Սակայն կարեւորն այն է, որ զարգացած երկրներում սովորաբար ամեն շաբաթ-կիրակի օրերին մեծ տոնավաճառներ են կազմակերպվում խոշոր քաղաքներում, որտեղ մանր տնտեսությունները կարողանում են առանց հարկերի իրենց արտադրանքը վաճառել: Այժմ մեր մանր գյուղացիական տնտեսությունները հաճախ փոքր խանութների միջոցով են վաճառում իրենց արտադրանքը: Խանութների վերացումով կվերանա նաեւ փոքր տնտեսությունների այս հնարավորությունը: Եվ որ ամենակարեւորն է` մեծածախ շուկան զարգացած երկրներում մոնոլոպացված չէ: Դա հնարավորություն է տալիս գների ձեւավորման համապատասխան ճկունություն ապահովել, ինչը չի կարող լինել Հայաստանում ե՜ւ մեծածախ, ե՜ւ մանրածախ շուկաների միաժամանակյա մոնոպոլացվածության պայմաններում: Այնպես որ, սուպերմարկետների ցանցի ընդլայնումից եւս լավ բան սպասել պետք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում