Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ`ՄԱԿ-ը հանդես է գալու մի շարք նախաձեռնություններով՝ ուղղված Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորման շարունակմանը նաև այս տարվա հուլիսի 1-ից հետո:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Կիպրոսը կես տարով ստանձնում է ԵՄ նախագահությունը, իսկ Թուրքիան սպառնում է մինչ այդ կիպրական հարցի չկարգավորման դեպքում սառեցնել ԵՄ հետ իր հարաբերությունները:
Կիպրոսում հրապարակվող «Ֆիլիդտերոս» թերթի համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կփորձի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին համոզել փոխել իր դիրքորոշումը, ով հայտարարել է, որ հուլիսի 1-ից իրենք դադարեցնելու են համապատասխան բանակցությունները:
Ակնկալվում է, որ Պան Գի Մունը նվազագույնը երկու միջազգային խորհրդակցություններում անդրադառնալու է կիպրական հարցին, որոնց շրջանակներում նա հանդիպելու է Թուրքիայի վարչապետի հետ:
Հիշեցնենք, որ Կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»:






































