Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հրապարակել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու շահագործման ժամկետը:
Մամեդովի խոսքերով՝ ԲԹԿ-ի կառուցման աշխատանքները պլանավորված է ավարտել մինչև տարեվերջ, իսկ 2013 թվականին այն կհանձնվի շահագործման:
Մամեդովը հավելել է, որ ԲԹԿ-ն իրականացնելու է նաև ուղևորափոխադրումներ ամենաժամանակակից ուղևորատար գնացքներով, որոնց գնման հարցով իրենք ներկայումս բանակցում են Իսպանիայի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հուլուսի Քըլըլչը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԲԹԿ-ն շահագործման է հանձնվելու 2013 թվականի հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյա տարեդարձի օրը.- 1in.am):









































