Մարտի 16-ին ընկերուհիների հետ «One» ակումբ այցելած Սոսե Պ. -ն տհաճ միջադեպ է ունեցել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է տուժած Սոսե Պ.-ն՝ պատմելով, որ այդ օրն ինքը ընկերուհիների հետ պարելու էր գնացել և ակումբից դուրս գալիս՝ անվտանգության աշխատակիցները սկսել են քաշել մազերը, ու խփելով, քաշքշելով դուրս հանել ակումբից:
Աջ թևիս տակն ամբողջությամբ կապտացրել են, ձախ թևս՝ էլի կապտած»:
Ս. Պ.-ը Aravot.am-ին պատմել է, որ այդ օրը ալկոհոլ էր օգտագործել, ու անվտանգության աշխատակիցները նրա՝ ակումբ մտնելու առաջին վայրկյանից իրենց ուշադրության տակ են պահել:
Ս. Պ.-ն արդեն դիմել է ոստիկանություն ու ակումբի մենեջերին: Վերջինս էլ, աղջկա պատմելով՝ իրեն խոստացել է հրավիրել ակումբ ու բացահայտել, թե որ անվտանգության աշխատակիցն է բռնություն կիրառել, բայց այդպես էլ չի կազմակերպել այդ հանդիպումը ու հաջորդ օրը հեռախոսազանգի ընթացքում սկսել է ծաղրել աղջկան:
Aravot.am-ը զրուցել է նաև ակումբի մենեջեր Կարեն Սարգսյանի հետ: Նրա պատմելով, աղջիկն այդ օրը հարբած է եղել ու միջադեպ է ունեցել իրենց հաճախորդներից մեկի հետ. «Երևի խառնել են մերանվտանգության աշխատակիցների հետ, նրանք բաժանել են, այդ աղջիկն անգամ կրունկով կպել է՝մեր անվտանգության աշխատողներից մեկի ոտքն է վնասվել»:





































