Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած ընդհարումների հետևանքվ զոհվել է սիրիական բանակի առնվազն 80 զինծառայող:
Ինչպես հաղորոդում են սիրիական ԶԼՄ-ները, բախումները տեղի են ունեցել Ալ-Մազզե թաղամասում, որտեղ գտնվում են մեծ թվով զորամասեր: Բախումների հետևանքով 200 խաղաղ բնակիչ վիրավորվել է: Ապստամբների կորուստների մասին հաղորդում է միայն սիրիական պետական հեռուստաալիքը: Ըստ այդ տեղեկատվության՝ սպանվել է երեք «ահաբեկիչ»:
Բախումները սկսվել են կեսգիշերին և շարունակվել մոտ 4 ժամ: Ականատեսների վկայությամբ՝ օգտագործվել է հրաձգային զենք և նռնականետեր: Կրակոցները հնչել են մեծ հաճախականությամբ:
Բացի այդ, հաղորդվում է, որ սիրական բանակի և ապստամբների միջև մարտեր են շարունակվում երկրի այլ շրջաններում, մասնավորապես հյուսիսում և արևելքում:
Սիրիայում իշխանական ուժերի և նախագահաի հրաժարականը պահանջող ընդդիմության միջև բախումները շարունակվում են մեկ տարի: Այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 8000 մարդ:








































