Friday, 12 06 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ

Սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, իսկ կերպարը` ծայրահեղ ցածրացած

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն նամակով դիմել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դ. Ավետիսյանին, որը ներկայացնում ենք ստորև

Հարգելի պրն. Դ. Ավետիսյան

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան սույն գրությամբ ցանկանում է իր լուրջ մտահոգությունն արտահայտել «Արմենիա» հեռուստաալիքով շրջանառվող հեռուստասերիալներից մեկի` «Դժվար ապրուստ»-ի հանդեպ: Քանի որ կոալիցիայի նպատակն է հետամուտ լինել կանանց հանդեպ բռնության դեպքերի նվազեցմանն ու բռնության մասին մտածողության և հասարակության իրազեկցավծության աստիճանի փոփոխությանը, կոալիցիան չի կարող անտարբեր մնալ կանանց հանդեպ բռնության վերաբերյալ նման քարոզչական նախաձեռնության նկատմամբ:

Չնայած նրան, որ վերը նշված հեռուստասերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը իր հետ անցկացված հարցազրույցի ժամանակ պնդել է, որ հեռուստասերիալները չեն թողնում դաստիարակող ազդեցություն, վաղուց արդեն հայտնի է, որ հեռուստատեսությունը ազդեցության ամենահզոր գործիքներից է: Ավելին, հեռուստատեսությունը ներկայումս համարվում է նաև նոր սերնդին դաստիարակող գործոն: Հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստատեսությունով շրջանառվող սերիալներն ունեն բավականին մեծ լսարան, իսկ այդ սերիալները դիտողներից շատերը ցանկանում են նմանվել այս կամ այն հերոսին, յուրաքանչյուրիս պարտքն է հետևել, թե ինչպիսի մարդկային մոդելներ ենք մենք առաջարկում հանրությանն ու աճող սերնդին:

Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, իսկ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում լուրջ մոտենալ խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր վերը նշված և բոլոր մնացած հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ, իսկ առկայության դեպքում դատապարտել բռնությունը ոչ միայն բարոյական այլ նաև օրենքի ուժով` նպաստելով կին-տղամարդ առողջ հարաբերությունների մոդելի ներկայացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում